84-ամյա Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել Է: Ինչպես ապրիլի 7-ին հաղորդել Է ANSA գործակալությունը, 84-ամյա քաղաքական գործիչը Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում Է գտնվում ապրիլի 6-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զատկի տոները, գործակալության տվյալներով՝ նա անցկացրել Է Լազուր ափին՝ ավագ դուստր Մարինայի տանը և ուղղաթիռով ժամանել Է հիվանանոց` հետազոտման:
Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն Է տարել: Անցյալ տարվա սեպտեմբերին վարակվել Է կորոնավիրուսով: Նա վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ պառկել Է հիվանդանոց: