Ավստրալիայում կինը մահացել Է Pfizer-ով պատվաստումից մի քանի ժամ անց
Ավստրալիայում տարեց կինը մահացել Է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ներարկումից մի քանի ժամ անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky New Australia հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում Է, որ 82-ամյա կինը մահացել Է ավստրալական Քուինսլենդ նահանգի տարեցների տանը COVID-19-ի դեմ պատվաստում ստանալուց հետո: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, առայժմ պարզ չԷ, թե մահն արդյոք վրա Է հասել պատվաստման պատճառով:
Ճշտվում Է, որ կինն առողջության հետ կապված խնդիրներ ուներ, այդ թվում՝ թոքերի հիվանդություն: Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 5-ի դրությամբ Ավստրալիայում մոտավորապես 855 հազար պատվաստում Է արվել Pfizer եւ AstraZeneca պատվաստանյութերով: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրում օգտագործման համար հավանություն Էր տվել AstraZeneca և Pfizer դեղագործական ընկերությունների պատվաստանյութերին: Վերջինից Ավստրալիան 2021 թվականին կստանա պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին: