Պակիստանն ու Իրանը Պարսից և Օմանի ծոցերում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում
Պակիստանի ռազմածովային նավատորմը ժամանել է Բանդար Աբաս՝ Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու համար, հայտնում է Mehr-ը:
Իրանի ՌԾՈւ առաջին ռազմածովային տարածաշրջանի շտաբի պետ, կապիտան Ռեզա Շեյբանին, որը նաեւ համատեղ զորավարժությունների մամուլի քարտուղարն է, երեքշաբթի հայտարարություն է կատարել՝ նշելով, որ այդ ռազմածովային զորավարժությունների նպատակն է ռազմական ներուժի մեծացումը եւ տեղեկությունների ու ռազմական գիտելիքների փոխանակումը Իրանի եւ Պակիստանի ՌԾՈւ-ների միջեւ:
«Այս զորավարժությունները կոչված են տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման նպատակով կառուցողական եւ դինամիկ փոխգործակցության ստեղծմանը եւ համատեղ ռազմածովային գործողությունների անցկացմանը, ներառյալ օդային եւ ծովային փոխադրումները եւ Պարսից ու Օմանի ծոցերի ջրերում Իրանի եւ Պակիստանի ռազմածովային ուժերի Passex գործողությունների համատեղ անցկացումը»,- հավելել է նա:
Ռազմածովային զորավարժություններին մասնակցում են ՌԾՈւ ստորաբաժանումները՝ «Alborz» ականակրի եւ ուղղաթիռով հրթիռային կայանքի մասնակցությամբ, ինչպես նաեւ Պակիստանի ՌԾՈւ սուզանավերի դեմ պայքարի եւ դրանց աջակցության ստորաբաժանումները, ասել է Շեյբանին:
Երկու ռազմանավերից բաղկացած պակիստանյան նավատորմը Բանդար Աբասում կառանել է շաբաթ առավոտյան՝ Իրանի հետ երկկողմ եւ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով:
Պակիստանի ռազմածովային ուժերի նավակազմը Բանդար Աբասում է գտնվելու մինչեւ ապրիլի 6-ը: