Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքում. քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատարը․ Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 6-ի երեկոյան, 4 ժամից ավելի, ինչ «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ գազամատակարարման ռեժիմի և վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Կոտայքի ճանշինի ծառայողները Նուռնուս գյուղի վարչական տարածքում պահպանում էին վարորդների անվտանգությունը, որպեսզի մոտ 25 տոննա կշռով քարերին ավտոմեքենաների բախում տեղի չունենա, տեղեկացրել է Shamshyan.com–ը:
Ժամը 17:50-ի սահմաններում Աբովյանի ԳԳՄ ահազանգ է ստացվել, որ քարաթափման հետևանքով վնասվել է Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակը, ինչի հետևանքով նաև սկսվել է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանած Աբովյանի ԳԳՄ ծառայողները նախ դադարեցրել են գազամատակարարումը, իսկ այս պահին էլ Կոտայքի ճանշինի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ խմբի պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ, փորձում են միջոցներ ձեռնարկել և մասամբ ճանապարհի եզրին հայտնված այդ մի քանի տոննա կշռով քարերը հեռացնել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։