Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը կարող է գործիք դառնալ իշխանությունների ձեռքում՝ մարդկանց կյանքը վերահսկելու կամ որոշակի անհարմարություններ առաջացնելու նպատակով․ տնտեսագետ
Միշտ նմանատիպ որոշումներն ու օրինագծերը հետապնդել են մեկ նպատակ՝ հնարավորություն տալ պետական տարբեր մարմինների իրենց վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնել։ Կարծում եմ՝ ստեղծելով բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, ավելորդ վերահսկողական գործիք է ստեղծվում Կառարավարության համար, ինչը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել հատկապես անձնական ֆինանսների անձեռնմխելուության, բանկային գաղտնիքի հետ կապված։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության հեղինակած ՀՀ «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունմանը, որով ստեղծվելու է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Հարցին՝ նման օրենքի ընդունումը իսկապես անհրաժեշտություն էր, թե ստեղծվում է ևս մեկ վերահսկողական գործիք՝ երկրում փողերի շարժի վերահսկողություն իրականացնելու նպատակով, տնտեսագետը չբացառեց՝ նշելով, որ օրենքը այս առումով պետք է հստակ երաշխիքներ տա։
«Այն տեղեկատվությունը, որը պատկան մարմիններին հասանելի կլինի, պետք է որևէ կերպ չհրապարակայնացվի և երրորդ մարդկանց համար հասանելի չդառնա։ Երաշխիքներ պետք է լինեն նաև դրանց ոչ նպատակային օգտագործումը բացառելու համար»,– ասաց նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: