Արևելյան Թիմորում և Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 157-ի
Արևելյան Թիմորում և Ինդոնեզիայում առնվազն 157 մարդ Է զոհվել վարարումների և սողանքների հետևանքով: Ապրիլի 6-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինդոնեզիայի Տարերային աղետների վերացման գործակալության տվյալներով՝ կղզիներում զոհվածների թիվը հասել Է 130-ի, Արևելյան Թիմորում արձանագրվել Է 27 մահ:
Ապրիլի 5-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, հայտնել Էր, որ Արևելյան Թիմորում և Ինդոնեզիայում տարերքի հարվածի զոհ Է դարձել առնվազն 113 մարդ: