AP. Վիեննայում սպասվում են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի հարցով բանակցությունները
Վիեննայում սպասվում են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջուկային համաձայնագրի հարցով բանակցությունները, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր եկել գործարքից 2018 թվականին՝ ընտրելով առավելագույն ճնշման արշավ՝ ավելի խստացված պատժամիջոցների տեսքով, նշում է գործակալությունը:
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործարքին վերադառնալն առաջնահերթություն է: Սակայն ԱՄՆ-ն եւ Իրանը տարբեր կարծիքներ ունեն պատժամիջոցներն առաջին հերթին չեղարկելու Իրանի պահանջների հետ կապված: