Ավստրալացին մեկուսացման ժամանակ թղթից պոնի է ստեղծել
Երկշաբաթյա պարտադիր կարանտինի տասներորդ օրը ավստրալացի Դեւիդ Մարիոթը Բրիսբենի հյուրանոցում իր սենյակում պոնի է ստեղծել ուտելիքի թղթե փաթեթներից, հաղորդում է The Guardian-ը:
Ձանձրույթից նա որոշել է հավաքել ուտելիքի դարչնագույն թղթե փաթեթները:
Մաքսիմալ օգտագործելով իր դիզայներական ունակությունները՝ Մարիթոը նախ իր համար կովբոյի ոճով հագուստ է ստեղծել, ապա որոշել, որ ձին է պակասում:
Ձին ստացել է Ռասսել անունը:
«Կարծում եմ, որ հետագայում կարող են հայտնվել շուն եւ կատու»,-ասե է նա: