Եգիպտոսում տղամարդը սպանել է սեփական երեխաներին իր երկու տիկնանց օգնությամբ
Եգիպտացին սպանել է իր երեք երեխաներին եւ կուրացրել նրանց մորը, քանի որ կասկածել է՝ արդյոք նա երեխաների կենսաբանական հայրն է, հաղորդում է Gulf news-ը:
Կահիրեում ոստիկանությունը ձերբակալել է երեք երեխաներին սպանող տղամարդուն իր երկու տիկնանց հետ վայրում, որտեղ նա փակի տակ էր պահում իր առաջին տիկնոջը՝ երկու որդիների եւ դստեր մորը: Ոստիկանության հետաքննության տվյալներով՝ հայրն ու նրա տիկնայք ճանաչվել են մեղավոր հանցագործություններ կատարելու մեջ այն բանից հետո, երբ ինքնակամ խոստովանել են, որ խեղդել են երեք երեխաներին: Քննությունը ցույց է տվել, որ հանցագործությունը կատարել է հայրը, քանի որ կասկածել է սեփական հայրության մեջ: Կահիրեի քրեական դատարանը որոշել է հետաձգել գործի քննությունը մինչեւ մայիսի 22-ը: