Ինչո՞ւ Ձուն «Ոսկու» գին ուներ. ՏՄՊՊՀ-ն Զատիկից հետո է վարույթ հարուցել․ 90 օրում պետք է պարզեն՝ ձվի գինն արդարացի՞ բարձրացավ, թե՞ հակամրցակցային խաղեր կան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Զատկի նախօրեին, թեև ձվի գինը հասավ մինչև 200 դրամի, սակայն այդ գնով անգամ չէր ճարվում, խանութները դատարկ էին, իսկ այն քիչ օբյեկտներում, որոնք ստանում էին, հերթում մարդիկ իրար էին կոտորում: Ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել նախ Տնտեսական մրցակցության հանձնաժողովից, որտեղից մեզ տեղեկացրին, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել 7 խոշոր թռչնաֆաբրիկաների նկատմամբ:
90 օրում պետք է պարզեն՝ ձվի գինն արդարացի՞ բարձրացավ, թե՞ հակամրցակցային խաղեր կան. «Արդյոք դեֆիցիտ կա՞, թե արհեստական է, արդյոք միջնորդ կազմակերպությունն արհեստական դեֆիցի՞տ է ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե դա գերիշխող դիրքի չարաշահում է, և արդյոք գնային բարձրացումը օբյեկտի՞վ է»:
Իսկ թե ինչու խոստացված էժանացումը չեղավ, նկատեցին. «Բացթողման գինը խոշոր տնտեսվարողների մոտ 63-64 դրամ է եղել, իսկ ցանցերում 90-ից իջել է 75, 76 դրամի»:
Ընդունենք, որ իրոք ուսումնասիրում են: Բայց հարց է ծագում ինչո՞վ էր զբաղված սույն պետական կառույցը մինչ այս, չէ՞ որ շաբաթներ առաջ էր ակնհայտ, թե ինչ խաղեր են սարքում ձվի շուկայում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: