Ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սևան քաղաքում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը
Ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, այս մասին տեղեկացնում է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը։
Հանրահավաքին ելույթ կունենան Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Շարժման ներկայացուցիչներ։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին»,– ասվում է շարժման տարածած հաղորդագրությունում։