Օդային շոու` 3281 անօդաչուով. Genesis ընկերությունը համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությանը պատկանող Genesis ապրանքանիշը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել` ամենաշատ անօդաչուների օգնությամբ օդային շոու կազմակերպելով:
Ինչպես հայտնում է engadget.com կայքը, այդպիսով ընկերությունը նշել է իր նորամուտը Չինաստանի շուկա: Օդային շոուին ներգրավվել է 3281 անօդաչու, որոնց միջոցով Շանհայի երկնքում ցուցադրվել է ընկերության տարբերանշանը: Միջոցառումը տեղի է ունցել մարտի 29-ին:
Նշվում է, որ Genesis-ը բավականին առաջ է անցել նախորդ ռեկորդակրի` չինական Shenzhen Damoda Intelligent Control Technology ընկերության ցուցանիշից, որը 2020 թվականին օդային շոու էր կազմակերպել 3051 անօդաչուի օգնությամբ: