Ամերիկյան Pfizer-ը չվճարված պարտքի պատճառով դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումն Իսրայել
Ամերիկյան Pfizer ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարումն Իսրայել, քանի դեռ երկրի կառավարությունը չի ձևավորվել հաստատելու համար պատվաստանյութ արտադրողների հետ համաձայնագրերը:
Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով իսրայելական ռադիոյին, ընկերության ներկայցուցիչները վրդովված են այն հանգամանքով, որ Իսրայելը չի վճարել պատվաստանյութի նախորդ խմբաքանակի համար:
700 000 չափաբաժին պատվաստանյութից կազմված խմբաքանակը պետք է Իսրայել ժամաներ ապրիլի 4-ին, սակայն այն չի առաքվի, քանի դեռ նոր հարահանգներ չեն տրվել, քանի որ Իսրայելը դեռ չի վճարել նախորդ 1,5 մլն չափաբաժնով խմբաքանակի համար:
Հաղորդվում է, որ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը նույնպես դադարեցրել է հակակորոնավիրուսային պատվաաստանյութի մատակարարումն Իսրայել:
Աղբյուրի տվյալներով` երկրի կառավարությունը պատրաստվում է նիստ անցկացնել պատվաստման արշավի վերաբերյալ: Հայտնի է, որ Իսրայելում նախատեսում են առաջիկա շաբաթներին սկսել 12 տարեկան և բարձր տարիքի երեխաների պատվաստումը:
Համավարակի ողջ ընթացքում Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 834 247 մարդ, մահացել` 6243-ը: