«Պոզներ» հաղորդման հյուրն ապրիլի 5-ին կլինի Ռոբերտ Քոչարյանը. pozneronline.ru
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա «Պոզներ» հաղորդման շրջանակում: Այս մասին հաղորդում է pozneronline.ru կայքը:
Ինչպես նշվում է, հաղորդաշարին Քոչարյանը կհյուրընկալվի 2021 թվականի ապրիլի 5-ին:
Հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզների ամենշաբաթյա հեղինակային ծրագիրը հեռարձակվում է Ռուսաստանի Առաջին ալիքով: