Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապն անցկացրել է «Ճանապարհ Խաչի» արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Վատիկանում, կարանտինի պատճառով գրեթե դատարկ Սուրբ Պետրոսի հրապարակում, անցկացվել է Սուրբ Զատկի նախորդող արարողությունը՝ «Ճանապարհ Խաչի» (Via Crucis) աղոթքների և խորհրդածությունների շարքը, որն առավելապես տարածված է կաթոլիկ եկեղեցում, գրում է Reuters-ը:
Պատարագը մատուցվել է Ավագ Ուրբաթ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կարդինալ Ռանիերո Կանտալամեսայի գլխավորությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իրականացրել է Via Crucis արարողությունը, որը որոշակի ընթացակարգային փոփոխությունների է ենթարկվել և կրճատվել՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով: Նա նաև շփվել է երեխաների հետ, որոնք խոսել են իրենց վախերի և երազանքների մասին:
Արարողությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 200 մարդ: