Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ Եռաբլուրում
Քաբաբջյանների ընտանիքը հայտնում է, որ Կարո Քաբաբջյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 2-ին, ժամը 14։00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Նշենք, որ երեկ՝ մարտի 31-ին, կյանքից հեռացել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը: