Լուկաշենկոն ԱՄՆ-ին համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
Բելառուսիայի նախագահ՝ Ալեկսանդր Լուկաշենկոն ասել է, որ խոսակցությունները որևէ ազգի յուրահատկության վերաբերյալ կարող է բերել վտանգավոր և նույնիսկ ողբերգական հետևանքների: Այս իր հայտարարությամբ Լուկաշենկոն նկատի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի վերջին ելույթներից մեկում արված հայտարարությունը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Նյու-Յորքում Բարաք Օբաման ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ասել է , որ Ամերիկան հավատում է իր սեփական յուրահատկությանը և իր գործողությունների մեջ ոչ միայն հաշվի է առնում իր շահերը, այլ հաշվի է առնում ամբողջ աշխարհի շահերը:
Լուկաշենկոյի խոսքով` նմանատիպ հռետորությունը նման է նացիստական Գերմանիայի գաղափարախոսությանը: Հայտնել է Ռուսաստան 24 ալիքը: