ՀՅԴ-ականների ակցիան՝ Անվտանգության խորհրդի շենքի դիմաց. Նրանք վառեցին Թուրքիայի դրոշը և անվանեցին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀՀ-ում Թուրքիայի դեսպան (Տեսանյութ)
Դաշնակցության անդամները բողոքի ակցիա են իրկանացնում ՀՀ Անվտանգության խորհրդի շենքի դիմաց: Նրանց վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 3 անգամ չպատասխանեց հարցին՝ Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ, և նշեց հարաբերությունները շտկելու անհրաժեշտության մասին:ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշը վառեցին Անվտանգության խորհրդի շենքի դիմաց:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Անվտանգության խորհդուրդն իր քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն. «Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այլեւս հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է»:
Նշենք, որ օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում հարցին, թե արդյոք Հայաստանը Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, ասել էր, որ հայաստանի մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն:
«Այս մարդը բացահայտ դավաճան է». համացանցում քննարկում են ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը