Սաուդյան Արաբիայում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար 40 միլիարդ ծառ են պատրաստվում տնկել
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջանակում 2 խոշոր նախաձեռնությունների մասին, հաղորդում է ТАСС-ը:
Աբու Դաբիի թագաժառանգը հավանություն է տվել թագավորության կանաչապատման ծրագրին, որով նախատեսվում է առաջիկա տասնամյակներին 40 միլիարդ ծառ տնկել:
«Որպես նավթի արդյունահանման ու վերամշակման համաշխարհային առաջատար՝ մեր թագավորությունը գիտակցում է կլիմայական փոփոխությունների հետևանքները հաղթահարելու հարցում իր պատասխանատվության բաժինը և ձգտում է ավելի կանաչ աշխարհ ստեղծելու հարցում գլոբալ լիդեր դառնալ»,- հայտարարել է թագաժառանգը:
Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը ամենասուր մարտահրավերներից է համարել անապատացումը: