Հույս ունեմ, որ մարտի 28-ին ժամը 15:00 լինելու է շատ կոշտ արձագանք ԱԽ քարտուղար-դավաճանի թուրքամեծար հայտարարությանը. Ռ. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել բոլորին մասնակցել այսօր՝ մարտի 28-ին ժամը 15:00-ին ընդդիմության հանրահավաքին՝ տեղեկացնելով, որ ինքն էլ ներկա կգտնվի: Մելիքյանն ակնկալում է, որ հանրահավաքին լինելու է շատ կոշտ արձագանք ԱԽ քարտուղար-դավաճանի թուրքամեծար հայտարարությանը:
«Այսօր երեկոյան ողջ համացանցն ալեկոծվեց ՀՀ անվտանգության խորհրդի սորոսական քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարությունն առ այն, որ Թուրքիան այլևս փաստացի չի դիտարկվում մեր թշնամին։
Վաղը ժամը 15:00-ին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազգային ժողովի առջև (Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց):
Այդ հանրահավաքին մասնակցելու եմ այն ակնկալիքով, որ լինելու է շատ կոշտ արձագանք քարտուղար-դավաճանի թուրքամեծար հայտարարությանը։ Շա՛տ կոշտ։ Ու ոչ միայն խոսքով»,- գրել է Մելիքյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանելուց հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ։
«Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»,- ասել է Արմեն Գրիգորյանը։