Մերկելը ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից եւ չեղարկել սահմանափակումները Զատկի տոնին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից եւ չեղարկել երկու օր առաջ ընդունված սահմանափակումները Զատկի տոնին: Արտակարգ նիստի ժամանակ իշխանությունը որոշել է սահմանափակվել միայն տոնի ժամանակ տանը մնալու կոչերով, հաղորդում է DW-ը:
Մերկելը խոստովանել է, որ տվյալ որոշումը սխալ էր, այդ պատճառով նա որոշել է չեղարկել այն: Մերկելը հավելել է, որ իրեն հայտնի է, որ Զատկի տոները երկարաձգելու որոշումը հավելյալ անվստահություն էր առաջացրել բնակչության մոտ: