Ինչո՞ւ է Կառավարությունը հրաժարվում համագործակցել «Հրանտ Մաթևոսյանի» հիմնադրամի հետ. Թագուհի Թովմասյանի հարցն առաջարկվեց գրավոր ուղարկել Կառավարություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը քննարկումներից մեկի ժամանակ արժևորել էր Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը և «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանը» և հիմնադրամը մշակութային կենտրոն էր համարել, սակայն հիմա, փաստորեն, Կառավարությունը հրաժարվում է համագործակցել հիմնադրամի հետ:
Այսօր ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Կառավարությանը հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Կուզեի հասկանալ, թե ո՞րն է պատճառը և ինչո՞ւ է Կառավարությունը հրաժարվում համագործակցել կառույցի հետ»,– հարցրեց նա:
Պատգամավորը հիշեցրեց. «Վերջերս, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը բավականին մեծ աղմուկով հրաժարվեց Կառավարության հետ համագործակցել՝ պատճառաբանելով, որ Կառավարությունը խախտում է պայմանավորվածությունները և ըստ էության, հրաժարվում է այն ֆինանսական օգնությունից և պարտավորություններից, որոնք ստանձնել էր»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցը գրավոր ուղարկել Կառավարություն:
Մանրամասները՝ տեսանյութում։