Իսլանդիայում հրաբխի ժայթքում է տեղի ունենում (տեսանյութ)
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է տեղի ունենում: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի ազգային օդերևութաբանական բյուրոյին:
«Ռեյկյանես թերակղզու ավիացիոն ծածկագիրը կարմիր է դարձել, ինչը ցույց է տալիս, որ ժայթքումը շարունակվում է», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ներդրվել են լրացուցիչ ներքին սահմանափակումներ, ինչպիսիք են մայրաքաղաքային տարածքից դեպի Ռեյկյանեսբոր տանող հիմնական ճանապարհի փակումը:
Ըստ բյուրոյի, ժայթքումը սկսվել է տեղի ժամանակով 20:45-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսլանդիայում վերջերս հազարավոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից մի քանի հարյուրն այնքան ուժեղ էին, որ զգացվել են: Ինչպես հայտնում է BBC News-ը, վերջին երեք շաբաթում երկրում տեղի ունեցած երկրաշարժերի թիվը գերազանցել է 50 000-ը: Մասնագետների խոսքով՝ այս արտասովոր ակտիվությունը մատնանշում է, որ հրաբխային ժայթքում է լինելու:
Տեսանյութը՝ այս հղումով: