Կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Վրաստան կսկսի մատակարարվել մարտի 13-ից. Վրաստանի առողջապահության նախարար
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը կսկսի ստանալ նախատեսվածից մեկ շաբաթ շուտ՝ մարտի 13-ից: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Նախարարի խոսքերով` պատվաստանյութը երկիր կմատակարարվի փուլային տարբերակով:
«Այսօր մենք շատ կարևոր տեղեկություն ունենք. պատվաստանյութը Վրաստան կմատակարարվի արագացված տեմպերով: Ժամկետը 1 շաբաթով մոտեցել է: Մեզ հաստատել են, որ պատվաստանյութի փուլային առաքումը Վրաստան կսկսվի շաբաթ օրը: Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ խորին երախտագիտությունը ընկերություններին, ինչպես նաև առողջապահության նախարարության բոլոր այն աշխատակիցներին, որոնք ներգրավված են պատվաստանյութերի մատակարարման 24-ժամյա ռեժիմի մեջ և մեծ աշխատանք են կատարում այս ուղղությամբ»,-հայտարարել է Տիկարաձեն:
Ինչպես բացատրել է նախարարը, մարտի 13-ից երկիրը կստանա նախ AstraZeneca պատվաստանյութը:
Էկատերինե Տիկարաձեի խոսքերով` առաջին փուլում պատվաստվելու է 43 200 մարդ, նրանք կրկին պատվաստվելու են AstraZeneca-ի լրացուցիչ դեղաչափերի երկիր ժամանելուց հետո: