Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար. 4 մարզերում մերկասառույց է. Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Կապանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։