Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
«Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ...

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում «թույն» հյուրանոցում է մնացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստանի Դաշնություն երեկ ավարտվեց: Սինանյանը ՌԴ-ում է եղել փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը: Մարտի 3-5-ը եղել է Մոսկվայում, ապա մեկնել է Տյումեն, Եկատերինբուրգ, Սարատով: Չելյաբինսկ, ինչպես նախօրոք հայտարարվել էր, չի այցելել:

Հայտարարվում էր նաև, որ հանձնակատարը, իբր, հայ համայնքի հետ համագործակցության հարցեր է քննարկելու: Սակայն աշխարհի ամենամեծ հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչներն ի սկզբանե հայտարարել էին, որ նրա հետ չեն պատրաստվում հանդիպել, քանի որ համոզված էին, որ Սինանյանն իրականում ձգտելու է ՌԴ-ում նիկոլական միավոր ձևավորել, որը կհակադրվի Ռուսաստանի հայերի միությանը, որը վաղուց արդեն դուրս է եկել ՀՀ վարչակարգի ազդեցությունից: Սպասվում էր պատերազմ Սինանյանի և Ռուսաստանի հայերի միության միջև։ Միությունից՝ այցից առաջ, մեզ հետ զրույցում ասել էին, որ Սինանյանին հանդիպելու իմաստ չեն տեսնում և որ նրա հետ քննարկելու ոչինչ չունեն: Տարածաշրջանային հայկական կազմակերպությունների մեծ մասը նույնպես հրաժարվել էր Սինանյանի հետ հանդիպումներից:

Ականատեսների վկայությամբ, Սինանյանի հանդիպումները Ռուսաստանում անցել են կիսադատարկ լսարաններում և լի են եղել զավեշտալի դրվագներով: Սինանյանն ամենուրեք ներկայացրել է «Ի գործ» ծրագիրը՝ համարելով այն մեծագույն նվաճում: Նրան առարկել են, որ այդ ծրագիրը վերաբերում է ընդամենը 50 հոգու, մինչդեռ ՌԴ հայ համայնքը մոտ 10 մլն է: Մասնակիցները բազմաթիվ անհարմար, նույնիսկ հեգնական հարցեր են տվել, որոնց տակից Սինանյանը հաճախ չի կարողացել դուրս գալ:

Որպես օրինակ բերենք երկխոսությունը մոսկվացի գործարար Կարեն Գրիգորյանի հետ: Նա Սինանյանին հարցրել է, թե ինչ մեխանիզմ են Հայաստանում ձեռնարկում, որպեսզի Տաթևիկ Ռևազյանի նման «բարձր պրոֆեսիոնալները» Հայաստանում չկարողանան գործի տեղավորվել: «Դրա հետևանքով, ինչպես տեսնում ենք, որոշ ոլորտներում կատաստրոֆիկ արդյունքներ ունենք»,- ասել է գործարարը, ինչին Սինանյանը պատասխանել է. «Դուք իմ ռեզյումեն տեսե՞լ եք, Դուք խոսում եք ինչ-որ Տաթևիկ Ռևազյանի մասին»: «Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ Ռևազյան, ձեր ռեզյումեն տեսնելը պարտադի՞ր է»,- կրկին հարցրել է Գրիգորյանը, ապա «սպառիչ» պատասխան է ստացել. «Մենք ունենք մասնագետներ ՄԳԻՄՕ-ից, Հարվարդ, Սորբոն ավարտած: Համալսարանների հետ կապված՝ մենք չունենք խնդիր, բոլորը նաև մագիստրատուրա են ավարտել»: «Այսինքն՝ իրենք ունեն տեսական փո՞րձ»,- փորձել է Սինանյանի տրամաբանությունը հասկանալ Գրիգորյանը: «Ինձ մի խանգարեք, պատասխանում եմ, մասնագետները «Ի գործի» օբյեկտիվ ստանդարտներին պետք է համապատասխանեին... իսկ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ՝ ես չեմ նրան նշանակել ու չեմ կարող քննարկել, թե նրա օրոք կամ նրանից առաջ, ինչ վիճակ է տիրել ավիացիայում»,- ասել է Սինանյանը։

Գրիգորյանն արձագանքել է. «Ես խնդրեցի, որ չգնանք 19-րդ դար, այլ խոսենք ներկայի մասին»: Ահա այսպիսի փոխըմբռնման, բարի կատակների մթնոլորտում է անցել Սինանյան-շոուն՝ երբեմն վերածվելով «ժխորի»:

«Մենք մեզ թույլ չենք տալիս սխալներ բռնել, խնդրում եմ ինձ չընդհատել: Ձեզնից կախված հարց չկա լուծելու»,- ասել է հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկը, որին Սինանյանն անընդհատ փորձել է ընդհատել: Հանդիպումների ժամանակ ռուսաստանցի հայերը նրան նաև հարցրել են, թե ուր է եղել «ծիրանային պատերազմի» ժամանակ, երբ մոսկովյան շուկաներից ադրբեջանցիները դուրս էին մղում հայկական ծիրանը։ Սինանյանը պատասխանել է, որ այն ժամանակ իր ընտանիքն ԱՄՆ-ում էր, և ինքը 6 ամիս չէր տեսել ընտանիքին, գնացել էր տեսնելու:

«Նա ուզում էր, որ մենք իրեն սիրենք այն բանի համար, որ Գլենդելը թողել, եկել է Հայաստան: Դա ներկայացնում է որպես զոհաբերություն: Նրա՝ ընտանիքին տեսնելու մասին արտահայտությունը բոլորին ցնցեց: Այսինքն՝ մարդիկ այստեղ կյանքի հարց էին լուծում, իսկ ինքը գնացել էր ԱՄՆ: Շատերը հանդիպումներին լուրջ չէին վերաբերվում: Մեկը խոսում էր, մի 5 հոգի ծափ էին տալիս, անընդհատ լեզվակռիվներ էին լինում»,- պատմում է մոսկովյան հանդիպումներից մեկի մասնակիցը:
Մյուս մոսկվացի հայը՝ Աշոտ Թադևոսյանը, իր ՖԲ էջում իմի է բերել. «Խոսեցինք, խոսեցինք, խոսեցինք, չգիտեմ...», մյուսներն էլ մեկնաբանել են. «Атмосфера ни о чем», կամ՝ «Դե, եթե ուզում եք հա՛մ մասնակցել, հա՛մ էլ ֆիլոսին չնեղացնել, ամեն ինչ դառնում է «ни о чем»»:

Այս հանդիպումների մասին Սինանյանի գրասենյակը ոչ մի հաղորդագրություն չի տարածել: Միայն Հայ իրավաբանների ասոցիացիայում տեղի ունեցած համեմատաբար բազմամարդ քննարկումն է լուսաբանվել հանձնակատարի «սթաֆի» կողմից: «Ասոցիացիայի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը»,- հաղորդել է հանձնակատարի գրասենյակը: Հավանաբար, սա ՌԴ ամենանիկոլական կազմակերպությունն է:

Ի դեպ, մենք պարզեցինք, որ սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում «Ի գործ» ծրագրի ղեկավար Լիանայի հետ մնացել է «թույն» հյուրանոցում՝ Նիկոլսկու փողոցում, որտեղ գիշերավարձը 25 հազար ռուբլի է: Այս և մյուս տեղեկությունները փորձեցինք ճշտել սփյուռքի հանձնակատարի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանից: «Ամփոփիչ հաղորդագրություն այցի վերաբերյալ լինելու է, որում կամփոփվեն բոլոր հանդիպումները, հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սոցցանցերում պարբերաբար տեղեկացրել ենք հանդիպումների մասին, սակայն ամփոփիչ հաղորդագրությունը կտարածենք արդեն երեքշաբթի»,- ասաց նա:

Հանդիպումներն անցել են վիճաբանության, լեզվակռվի մթնոլորտում, ի՞նչ տպավորություն ունի պարոն Սինանյանը՝ հարցրինք մենք: «Հանդիպումները հիմնականում անցել են ավելի կառուցողական միջավայրում: Իհարկե, եղել են նաև որոշակի հարցադրումներ, բանավեճեր, բայց վեճային իրադրություններ չեն եղել: Եղել են հարցեր, քննադատություն, որոնց վերաբերյալ պարոն Սինանյանը, բնականաբար, ներկայացրել է իր վերլուծությունն ու տեսակետը: Պարոն Սինանյանը Սարատովում մասնակցել է համառուսաստանյան երիտասարդական ֆորումին, որի կադրերն են տարածվել: Այնտեղ երիտասարդների կողմից արտահայտվել են որոշակի տեսակետներ, որոնց մենք վերաբերվում ենք նորմալ: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը»: Ճի՞շտ է, որ Սինանյանը մնացել է Նիկոլսկու փողոցի թանկարժեք հյուրանոցում, որտեղ գիշերելն արժե 25 հազար ռուբլի: Այս հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ ինքը տեղյակ չէ գներից: «Դրանք սահմանվում են կառավարության որոշմամբ: Թե մեկ գիշերակացի համար որքան է վճարվել, կարող եք ճշտել վարչապետի աշխատակազմի ֆինանսական բաժնից»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 336 անգամ
«Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan