Մեծ Բրիտանիայում զինվորական վարժանքներն ու զորավարժություններն այժմ իրականացվում են վիրտուալ իրականության մեջ
Մեծ Բրիտանիայում այժմ զորավարժություններն ու զինվորների վարժանքներն իրականացվում են վիրտուալ իրականության սիմուլյատորի միջոցով, որն ավելի շատ նման է «հրաձգության», քան լուրջ ռազմական առճակատումների: Դա անելու համար նրանք օգտագործում են խաղային ակնոցներ եւ Oculus Rift S կարգավորիչներ, ինչպես նաեւ Epic Games-ի Unreal Engine-ի նմանությամբ ստեղծված աշխարհ, հաղորդում է Popmech-ը:
Վարժանքների համար բրիտանացի զինվորականները օգտագործում են SimCentric ընկերության կողմից մշակված Saf-Tac համակարգը` առեւտրային հասանելի ականջակալների եւ Oculus Rift S կարգավորիչների հետ համատեղ:
Ճկուն սիմուլյացիան ստեղծվում է Epic Games-ի հանրաճանաչ Unreal Engine-ի միջոցով: Ծագրակազմը թույլ է տալիս «կառուցել» եռաչափ վիրտուալ աշխարհներ՝ պատրաստի մոդելների միջոցով։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր առաքելության համար կարելի է արագ անհատական միջավայր եւ պայմաններ ստեղծել:
Վիրտուալ իրականության սիմուլյատորների օգտագործումը զինվորականների ուսուցման բոլորովին էլ նոր եղանակ չէ: Հատուկ մարզասարքերը երկար տարիներ օգտագործվել են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան բանակում: Սակայն կան մի շարք պայմանականություններ:
Անհասկանալի է, թե ինչպես պետք է բրիտանական բանակի կողմից օգտագործվող Oculus Rift S ստանդարտ կարգավորիչը զինվորներին սովորեցնի իրական զենքի հետ վարվել: Համակարգը նախատեսված է առաջին հերթին վիդեոխաղային փորձի համար: