Միշել Աունն անվտանգության ուժերին հորդորել է ճանապարհների արգելափակում թույլ չտալ
Լիբանանի անվտանգության ծառայության եւ բանակի հրամանատարությունը չպետք է ավտոճանապարհների արգելափակումներ թույլ տա` քաղաքացիների եւ ցուցարարների անվտանգության ապահովման համար, փոխանցում է Reuters-ը:
Նախագահ Միշել Աունի նախագահությամբ անցակցված հանդիպումը, որին ներկա էին նաեւ վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը, կաբինետի նախարարները, անվտանգության եւ ֆինանսների պատասխանատուները, տեղի ունեցավ ամբողջ երկրում արդեն յոթերորդ օրն ընթացող բողոքի ցույցերի ֆոնին: Ցուցարարները, վրդովված երկրի տնտեսական անկումից, արգելափակել էին ճանապարհներն այրվող անվադողերով: Երեքշաբթի օրը սկսված բողոքի ցույցերը հաջորդել են լիբանանյան ֆունտի անկմանը` 1 դոլարի դիմաց ավելի քան 10 000 ֆունտ:
Հանդիպման մասնակիցները որոշել են նաեւ կագադրել անվտանգության ուժերին պատասխանատվության ենթարկել նրանց, ով «խախտում է դրամավարկային» օրենսդրությունը, այդ թվում` փոխանակման կետերին, նշվում է հայտարարության մեջ: