Սիրիայի նախագահը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսով
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը եւ նրա կինը` Ասման, վարակվել են կորոնավիրուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Ասադը եւ տիկին Ասմա Ասադը ՊՇՌ թեստ են հանձնել, արդյունքը վիրուսով վարակում է ցույց տվել»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Բաշար ալ-Ասադը եւ նրա կինը գտնվում են լավ, կայուն վիճակում: