Նիկոլ Փաշինյանի միտինգին եկել էին տգետները. Գեւորգ Պետրոսյան
Բայրաքթարը, ես այդպես կոչում եմ Նիկոլ Փաշինյանին, ցուցում էր տվել իր պատգամավորներին անպայման խորտակել վճռաբեկ դատավորների ընտրության քվեարկությունը, որովհետեւ ինքը առանձին իրավապաշտ դատավորների պահվածքից վիրավորված է: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Քանի որ ոչ բոլոր դատավորներն են իր կամքը կուրորեն կատարում են, էդ մեղքը բարդում է ՎԴԽ նախագահի վրա եւ լրիվ մոռացել են՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր սխալներից մեկը եղել է սիրված լինելը: Արա, դու ես սիրվա՞ծ: Եթե սիված ես, ինչի՞ ես ախռաննիկներով շրջում: Ինքը այնքան սիրված է, ինչքան ես Աֆրիկ Սայմոնն եմ: Ինքն այս ամիսներին այնքան ապօրինություն է թույլ տվել, որ հասկանում է, որ որ պահին հրաժարական տվեց, մի ժամ հետո իր դուռը ծեծելու են ու տանեն:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի միտինգին եկել էին տգետները. «Ես բոլորին չեմ ուզում ասել, բայց եթե այդ միտինգին եկած մի կին ասում է, որ Շուշին եղել է Ադրբեջանինը, եւ այդ կինն անպատիժ է, դա Նիկոլ Փաշինյանի մեղքն է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Օնիկ գասպարյանն իր քայլով կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը, դրանով նա ինքն իրեն է խայտառակ նում. «Այսինքն դու էնքան զրո ես, որ Օնիկ Գասպրյանը կատարել է պաշտոն չզբաղեցնող անձի հրամանը»: