Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին կուտը տալու է, բերի ընտրության, հետո քցելու է իրենց. Գևորգ Պետրոսյան
Ես չեմ ուզում պիտակավորել նրնց, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ կգնան ընտրության, բայց կարող եմ ասել, որ ովքեր նրա հետ կգնան ընտրության, նրանք խիստ վիճելի կդարձնեն իրենց հայրենասիրության զգացումները: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Ինքը այդ քաղաքական ուժերին համոզելու է, կուտը տալու է, բերի ընտրության, քցելու է իրենց, բռնությամբ, ծեծուջարդով անցնացնելու է իր ընտրությունը»,-ասաց նա: