Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա...

Ցուցահանդեսներ նվիրված կանանց միամսյակին

Դարեր շարունակ հայ կանայք տղամարդկանց նման զբաղեցրել են տարրաբնույթ պաշտոններ՝ աշխատելով ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքական ու մշակութային ոլ հասարակական ոլորտներում:

Այնուամենայնիվ հայ կնոջ դերը հասարակության մեջ սկսվում է ավանդական ընտանիքից, որտեղ նա նախևառաջ հնազանդ ու հավատարիմ է ամուսնուն և իր ընտանիքին: Յուրաքանչյուր տարի մարտի 8-ին ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր:

Այդ օրը կանանց ու նրանց գործունեությանը նվիրված տարբեր միջոցառումներ, քննարկումներ, հանդիպումներ են կազմակերպվում՝ նշանավորելու նրանց դերը հասարակության մեջ և ընտանիքում:

Եվ ահա այս տարի Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության, մայրաքաղաքի պատմության թանգարաններում եղան ցուցահանդեսներ:

Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանում ցուցահանդեսը բացվեց ս.թ մարտի 6-ին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Հայոց ազգագրության թանգարանի գիտական անձնակազմը, պատմական գիտությունների թեկնածու, գիտական գծով փոխտնօրեն, դասախոս, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի գլխավորությամբ:

Հասկանալի պատճառներով ցուցադրությունը կազմակերպել էին առցանց տարբերակով, որը ներկայացվեց թանգարանի ֆեյսբուքյան էջում: Ցուցահանդեսի մասին պատմեց Սվետլանա Պողոսյանը: Վերջինիս համար ընտրված էր շատ տիպական ու հետաքրքիր վերնագիր, որը կոչվում էր «Խորհրդահայ (Սովետահայ) կնոջ կենցաղի գույները»:

Կազմակերպիչների խնդիրն էր, ըստ թանգարանային հավաքածուների ու նաև այն մարդկանց օգնությամբ, ովքեր սիրով տրամադրել են խորհրդային շրջանը ներկայացնող առարկաներ, փորձել է վերականգնել խորհրդային կենցաղը, հատկապես կանացի դիտանկյունից, այսինքն՝ այս անգամ ուշադրության կենտրոնում կինն է՝ իր կենցաղի գույներով: Երբ ասվում է կին, նա անմիջապես զուգորդվում ու ասոցացվում է տան հետ:

Ցուցադրության մեջ ներկայացված էր 1920-30-ական թթ․բնակարանի ներքնատեսքը՝ արխիվային լուսանկարին համապատասխան, կենցաղային իրեր և արխիվային լուսանկարներ։

Այսպիսով՝ կնոջ համար տունն իր թագավորությունն է, և դրա համար հետադարձ հայացքի մեթոդով ներկայացված են բնակարանի 1950-1960 թթ. բնակարանների ներքնատեսք, այստեղ թանգարանային տարբեր հավաքածուներից ընտրված առարկաներ են, որոնք ներկայացնում են հիշյալ ժամանակաշրջանը: Նույնիսկ կահույքն է խորհրդային, այստեղ առկա են նաև ասեղնագործ բանվածքներն, որոնք առավել հայտնի էին կտրտովի կամ կտրովի ասեղնագործություն անվանումով: Եվ գրեթե բոլոր պահարանները հարդարվել են ժամանակաշրջանին հատուկ ասեղնագործ գամվածքներով: Եթե ասում ենք 1950-60թթ. ուրեմն ենթադրվում է ժամանակաշրջանը ներկայացնող ռադիոընդունիչը և հեռուստացույցը, սրանք ներկայացված են թանգարանի հավաքածուից: Խորհրդային ժամանակաշրջանի սպասքն էր նաև ներկայացված ցուցահանդեսի ընթացքում, քանի որ սա ևս այդ տարիների կնոջ պալիտրայի երանգապանակի մի գույնն է, որովհետև այդ ժամանակ կարևորվում և ի ցույց էր դրվում դա: Ամենաերևացող տեղում սպասքն էր դրվում և ենթադրվում ու ցուցադրվում են խորհրդային արտադրության տարբեր տեսակի ինչպես պատի, այնպես էլ զանազան այլ ժամացույցներ: Այստեղ շատ տիպական ու նշանակալից դեր է խաղում զարթուցիչն, որը հիշեցնում է հենց այս շրջանը: Ներկայացված են նաև 1970-80թթ. օգտագործված զարդերի օրինակներ, դրամապանակներ, ժամացույցներ, դիմահարդարանքի, կոսմետիկայի տարբեր պարագաներ, որոնք հենց պատկանում են այս ժամանակաշրջանին: Ներկայացված են օժիտի իրեր խորհրդային պիտակով՝ թաշկինակներ, բարձի երեսներ, տակդիրներ և այլն: Եթե ասվում է խորհրդային շրջան, անպայման հիշում ենք պիոներներին կարմիր վզկապներով, կոմերիտականներին իրենց կրծքանշաններով, և սա, որպես ժամանակաշրջանի խորհրդանիշ ներկայացված է:

Ցուցադրված մի ազդագիր կա, որտեղ կան հուշագրավ պատկերներ. կնոջ կերպարով ներկայացված է Խորհրդային Հայաստանը: Սա Առաքել Պատրիկի հրաշալի պատկերաշարից մի հատված է, որտեղ օգտագործված են խորհրդային շրջանի տիպական նշանները՝ կարմիր աստղը, մուրճ մանգաղը: Ինչպես նշվեց, կին ու տուն միասին կապված են, այդ իսկ պատճառով ներկայացված են 1981 թվականին նկարված գեղանկարներն, որոնք պատմում են ժամանակաշրջանի կնոջ կենցաղի տարբեր դրվագներ: Նկարներում ցույց են տալիս, թե ինչպես են նրանք ջուր կրում, ժողովրդական տուն է ներկայացված և կանայք իրենց ամենասիրված զբաղմունքով են զբաղված՝ բուրդ են չփխում: Սա տվյալ ժամանակաշրջանի համար շատ տիպական է: Քանի որ կնոջ կենցաղը շատ կարևոր էր, մասնավորապես՝ նրա տան ներսի գործերը, դրա համար ներկայացված է աշխատանքային խալաթը, գոգնոցը, փոշեծծիչն, արդուկը, կարի մեքենան, որոնք ներկայացնում են 20-30թթ. սերունդը:

Ցուցադրված են նաև ավելի ուշ շրջանի կարի մեքենաների օրինակներ: Ցուցադրված են նաև թանգարանում պահվող հայուհու կերպարները, գծանկարներ ու պատկերներ, որոնք որոշակիորեն շեշտում են կնոջ կենցաղի ու կերպարի առանձնահատկությունը: Այս շրջանին բնորոշ են գրապահարաններն ու գրադարակները, որտեղ բավականին խիտ շարքով ներկայացվում էին գրքերը, և այդ ժամանակ կարդալը համարվում էր կարևոր առաքելություններից մեկը, անգամ մարդիկ հպարտանում էին իրենց գրքերի հավաքածուներով: Ներկայացված են Նոր Արազ միավորման աշխատանքները, որոնք թանգարանը ձեռք է բերել 80-ական թթ, որոնք իրենց թե գունային առումով, թե զարդանախշման հիշեցնում են հայկական տարազի մոտիվներ:

Ներկայացված է մի հագուստ, որն ունի շատ հետաքրքիր պատմություն. այն մուսալեռցի մի տիկնոջ նվեր է թանգարանին, և այս զգեստը նա հագել է 1965 թվականին՝ ազգային զարթոնքի ժամանակ տեղի ունեցող ցույցերի մասնակցելիս: Զգեստի պատմությունը նա ուղարկել է հագուստի հետ միասին:

 

Իսկ ահա մարտի 8-ին երկու ցուցահանդեսներով հանդես եկավ Երևանի պատմության թանգարանը: Այստեղ ներկայացված էին Հայաստանի ժողովրդական վարպետ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչների ստեղծագործական միության ու նկարիչների միջազգային ֆեդերացիայի ու Մոսկվայի արվեստի պալատի անդամ, համաշխարհային միութենական բազմաթիվ մրցույթների հաղթող Օլգա Հակոբյանի «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում էր անկարս ֆրիվոլիտե ոճով ստեղծագործող նրա հեղինակային, ինչպես նաև «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը» թեմատիկ հավաքածուները վկայելով նրա ժամանակակից հայ կնոջ շնորհալի տաղանդի մասին:

 

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին ինչպես ծանր, այնպես էլ թեթև արդյունաբերության նմուշներ, կենցաղային իրեր, հագուստ, կոշիկներ, ծխախոտի, քաղցրավենիքի տեսականու անվանումներ և այլն: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը: Նա հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսը՝ նշելով այն հանգամանքն, որ այս տարի լրանում է թանգարանի հիմնադրման 90 ամյակը և սրա շրջանակում նախատեսված են բազմաթիվ ցուցադրություններ ու միջոցառումներ՝ արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայ մշակույթի դարավոր ավանդույթներն ու չբացահայտված կողմերը: Իր խոսքի վերջում նա բոլոր կանանց և կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհավորեց գարնան գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առիթով, նշելով, որ հայ կինը պետք է լինի հզոր, ունենա բարձր տրամադրություն ու եռանդ: Իր խոսքն նա ամփոփեց կազմակերպիչներին, ի դեմս Երևանի Քաղաքապետարանի ու թանգարանի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Կորեկյանի, երախտիքի խոսքեր ուղղելով:

Ցուցահանդեսի հավաքածուները ներկայացրեց թանգարանի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Կորեկյանը: Նա այնպիսի ոգևորվածությամբ ու հուզմունքով էր ներկայացնում ցուցահմուշներն, որ կարծես բոլորին պատմական էքսկուրս անցկացնելով տեղափոխեր դեպի անհիշելի 1960-ական թթ.: Ցուցահանդեսի ընթացքում բոլորի համար լեդ էկրանով ցուցադրվեց փաստա-վավերագրական ֆիլմ, որը պատմում էր արդյունաբերությունում ու տարբեր խանութներում աշխատող խորհրդահայ կանանց գործունեության մասին:

Մի քանի խոսքով պատմական ակնարկ Խորհրդային Երևանի տնտեսության մասին: Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան եղան: Մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ ավելի ուշ՝ նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության կենտրոն: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արտադրանքը արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը և այլն: Ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին: Դրանցից կազմավորվեց թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը, որի մի մասը ներկայացված է նշված ցուցահանդեսում:

Այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքներից:Երևանի տնտեսության մեջ նշված ժամանակաշրջանում անփոխարինելի դերակատարություն են ունեցել կանայք, ուստի այս ցուցահանդեսում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք պատրաստվել են նրանց կողմից: Այսպիսով՝ ցուցահանդեսը տևելու է մինչև ս.թ ապրիլի 7-ը:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանի հավաքածուից ու Սիրարփի Կարապետյանի

 

դիտվել է 224 անգամ
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan