Դուք ընտանիքի, ազգի հոգին եք, որ, ապրելով մեր սրտում, կյանքը լցնում է սիրով, նոր սխրանքի թևեր տալիս. Սեյրան Օհանյան
Պաշտպանմության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղրձ է հղել Մարտի 8-ի առթիվ, որտեղ ասվում է,
«Սիրելի՛ մայրեր, կանայք և քույրեր, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց տոնի կապակցությամբ։
Դուք ընտանիքի, ազգի հոգին եք, որ, ապրելով յուրաքանչյուրիս սրտում, կյանքը լցնում է սիրով ու հույսով և նոր սխրանքի թևեր տալիս։ Ձեր գեղեցիկ ներկայությամբ դուք զարդարում եք մեր առօրյան, ոգեղեն կերտվածքով՝ ներշնչում, իսկ ձեր քնքուշ ու բարի տեսակը պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ։
Խաղաղություն, երջանկություն եմ ձեզ մաղթում և հավատ՝ հանուն վաղվա հաղթանակների»: