Վենեսուելայի նախագահը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով և պատմել ինքնազգացողության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում և կողմնակի բարդություններ ի հայտ չեն եկել, հաղորդում է ria.ru-ն։
«Պատվաստումից հետո ինձ լավ էի զգում։ Գրեթե միշտ, երբ պատվաստանյութ են ներարկում, ջերմաստիճանի կամ վատ ինքնազգացողության տեսքով բարդություններ են ի հայտ գալիս։ Ինձ մոտ, օրինակ, քնկոտություն և մի փոքր գլխապտույտ կար, ես հանգստացա և հիմա ինձ գերազանց եմ զգում»,- ասել է Մադուրոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստվել է նաև Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը։