Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ...

Թագավորը մերկ է, բայց այդ մերկությունը հրապարակավ ի ցույց դնելու համար այդ մեկ «անմեղ երեխան» է պակասում. Սամվել Ֆարմանյան

Իշխանական թիմի մի քանի հարյուր անդամներ, մի քանի հայտնի օլիգարխներ ու թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աջակիցներ չունի:: Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

Գրառումը՝ ստորև.

«Շարունակում եմ պնդել. իշխանական թիմի մի քանի հարյուր անդամներ, մի քանի հայտնի օլիգարխներ ու թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աջակիցներ չունի: Զոհե՞ր՝ ունի: Աջակիցնե՞ր՝ ոչ: Դա մեծ բլեֆ է, թե նա աջակիցներ ունի: Բլեֆ, որը շարունակում է լարվածության մեջ պահել ու կազմաքանդել Հայաստանը, խեղել արնահոսող մեր ժողովրդին:

Իրականությունն այն է, որ այսօր ոչ միայն Նիկոլը, այլ որևէ մեկը չունի ժողովրդի մեծ կամ զգալի մասի վստահությունը: Ու բոլորիս համար տեսանելի այս իրողությունը պատրանք է ստեղծել, թե Նիկոլն աջակիցներ ունի: Ահա այս պարզ իրողությունից է ծնվել «Նիկոլը շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը» մեծագույն բլեֆը: Մարտիմեկյան «ժողովրդական զանգվածների» բեմականացումը դա հերքող ընդամենը մեկ դրվագ էր:

Անվանենք աջակիցների այդ խմբին իշխանության շահառուներ՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ ու ընկերներ: Մեծ հաշվով, անգամ նրանք Նիկոլի աջակիցները չեն: Բառի բուն իմաստով նրանց մեծ մասը պատանդ են Նիկոլի ձեռքում: Մի մասը ստոկհոլմյան սինդրոմով տառապող, մյուս մասը՝ աշխատավայրում ատամները կրճտացնելով անցկացնող, իսկ տանն ու մտերմիկ շրջապատում Նիկոլին ամենավերջին բառերով անիծող ու հայհոյող, քաղաքական իրավիճակի ու ունեցած դերի թելադրանքով՝ ձայնազուրկ պատանդի դերում հայտնված զոհեր:

Հիշե՛ք, նրանք առաջինն ու ամենացավոտը կհարվածեն Նիկոլին, երբ պահը վրա հասնի: Նրանց ձեռքերը բռնել ու բերանները փակել չի լինի, երբ գա Նիկոլի դեմ վկայություններ ու ցուցմունքներ տալու պահը: Ինչու՞: Քանի որ ներսից նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես տեղի ունեցավ ազգային այս աղետը: Նրանք բոլորից լավ գիտեն, թե ով ու ինչպես արեց այդ ամենը: Նրանց մարդկային արժանապատվությունը, նրանց մասնագիտական խիղճը բոլորից շատ տրորել է հենց Նիկոլը՝ հռչակելով «ուսապարկեր», ու նրանք իրականում բոլորից շատ են ատում Նիկոլին: Ատում են, որովհետև ապրում են ճշմարտության, արդարության, սեփական խղճի ու արժանապատվության հետ գործարքի գնացածի մաշեցնող հոգեվիճակում: Դեռ Նիկոլի կողքին են օրվա ապրուստից չզրկվելու մղումով կամ կոմպրոմատներով թելադրված: Կողքին են, բայց ատում են: Ատում են, որովհետև նրանց շատ մեծ մասն իսկապես հավատում էր այն արժեքներին, որոնք Նիկոլը խլեց նրանց ձեռքից ու արժեզրկեց ամեն ինչ՝ ժողովրդավարությունից մինչև արդարություն: Նրանք բոլորից շատ են սպասում այն պահին, թե երբ կազատագրվեն Նիկոլի ստրկական ու անբարո ճիրաններից՝ իմքայլական պատգամավորներից մինչև նախարարներ ու մարզպետներ, քննիչներից ու դատախազներից մինչև դատավորներ, ոստիկաններու ԱԱԾ սպաներ: Ատում և սպասում են հույսով ու փաստերի սեփական բանկով՝ անհրաժեշտ պահին ապացուցելու, որ իրենք բնավ էլ Նիկոլի հանցակիցը չեն եղել, որ բոլորի չափ ատել են Նիկոլին, բայց լռել են պաշտոնի ու դերի բերումով:

Նիկոլին չեն աջակցում զինվորականները: Նրան ատում են: Չատել չեն կարող: Նրան չեն աջակցում ու ատում են դիվանագետները: Էլի, չատել չեն կարող: Չեն աջակցում ու ատում են պետական ու համայնքային բոլոր ծառայողները՝ նախարարություններից մինչև համայնքներ: Նիկոլը քայլող հակապետություն է. պետական ծառայողները նրան չատել չեն կարող, քանի որ Նիկոլը նրանց զրկել է իրենց արածի իմաստից՝ պետությունից ու պետական լավ թե վատ բոլոր ավանդույթներից: Միայն այն հանգամանքը, որ ցանկացած կիրթ ու բանիմաց պետական ծառայողի համար ուղղակի անպատվաբեր է իր պետության ղեկին, իբրև իրեն վերադաս, ունենալ անհավաարակշիռ, անճաշակ, անգրագետ ու ինչպես պարզվեց՝ դավաճան մեկին, բավարար է նրան չաջակցելու, նրան ատելու համար: Նրանք բոլորը սպասում են այն պահին, երբ Նիկոլը կգնա: Ճիշտ այնպես, ինչպես խորհրդային կուսակցական ու պետական հսկայական բյուրոկրատիան էր: Որքան էլ ներքուստ վախեցած, սակայն ատում ու շունչը պահած սպասում էր, թե երբ վերջապես կհեռանա Ստալինը:

Նիկոլին իրականում չեն աջակցում նաև նրանք, ում զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները անվանում են «Նիկոլի աջակիցներ»: Սա իրականության գրոտեսկային խեղաթյուրում է: Պատրանք է: Ու մոլորություն է պեղել-գտնել Արցախը Ադրբեջան համարող կամ Շուշին հայկական չհամարող մի քանի խելապակասի, ու նրանց մատնացույց անելով, եզրակացնել, թե Նիկոլը նախ աջակիցներ ունի, ապա ընդհանրացնել ու ասել, թե այդ աջակիցները նման անբարո ու անհայրենիք մարդիկ են: Հավատացնում եմ, որ ցանկության դեպքում, էլ չասած մեզ նման նոկաուտի ենթարկված ու սեփական «հյուսիսն ու հարավը» կորցրած ցանկացած հանրությունում լրագրողները հեշտությամբ նման մարդկանց կգտնեն: Ցանկացած երկրում:

Գալով «Նիկոլի աջակիցներին»... պարզ ու հասարակ, սովորական մարդկանց, ում ես տեսա մարտիմեկյան հրապարակում: Եթե լիներ արդար ու ազնիվ դատարան, ես միայնակ կապացուցեի, որ նրանք Նիկոլի համար մեկ զոհերն են, ոչ թե աջակիցները: Իրականում բոլորիս զոհերն են՝ երեկվա ու այսօրվա իշխանությունների, երեկվա ու այսօրվա ընդդիմության զոհերը: Արդարության ու օրինականության ծարավ մարդիկ: Քրեական ու օլիգարխիկ բարքերից զզված մարդիկ:

Անպաշտպանվածությունից ու անհավասարությունից հոգնած մարդիկ: Հանգամանքների ու պայմանների թելադրանքով կրթություն չստացած ու ոչ բավարար տեղեկացված, պետության ու աշխարհի մասին աղճատված պատկերացումներ ունեցող մարդիկ: Առավոտից երեկո չարքաշ կյանքով ապրող ու աղքատության ճիրաններից ինչ-որ հրաշքով դուրս պրծնելու, լիարժեք կյանքով ապրելու պարզ երազանք ունեցող սովորական մարդիկ: Իրենց էլի ու էլի, մի վերջին անգամ էլ խաբված չզգալու մանկական պարզմիտ ցանկություն ունեցող մարդիկ: Մարդիկ, ում հույսերն ու հույզերը Նիկոլի նման առևտրականը վերածեց ավերիչ ատելության ու չարության, կործանարար նախանձի ու թշնամանքի: Ու այդ ամենը միայն այն պատճառով, որ այդ խեղճ ու կրակ, պարզ ու հասարակ մարդիկ շատերի նման ճարտար լեզու չունեն, որ արտահայտվեն: Խորամանկ ու անբարոյական չեն, որ կասկածեն, հասկանան ու գլխի ընկնեն, որ իրենց երեկվա սիրելի մարգարեն կեղծ էր, իսկ նրանից խաբված ու դավաճանված են: Որ իրենց պարզ հավատն ու վստահությունը Նիկոլը իրենցից էլ աննկատ դարձրել է ատելություն ու չարություն, իրական թշնամուն թողած, ուղղված դեպի սեփական արյունակիցը, սեփական հայրենակիցը:

Հարց է առաջանում՝ մի՞թե այդ մարդիկ չեն տեսնում, թե ինչ ազգային աղետ է բերել Փաշինյանը Հայաստանի ու Արցախի գլխին: Մեզանից շատ ավելի լավ: Անգամ բնազդաբար: Անգամ ենթագիտակցորեն: Ու ոչ միայն տեսնում են: Առաջին հերթին պարզ ու հասարակ մարդկանց երեխաների արյունն է հոսել վերջին պատերազմում: Գնացեք ու մեկ առ մեկ վերհանեք Նիկոլի ձեռքով մատաղ արված շուրջ 5000 երեխաների ընտանիքների պատմությունը: Կասկած չունեմ, որ գրեթե առանց բացառության, բոլորը զրկանքներով ու ծանր սոցիալական պայմաններում ապրած ու մեծացած ընտանիքների երեխաներ էին: Այդ ցանկերում դուք օլիգարխների ու տարատեսակ քաղաքական առևտրականների երեխաներ հավանաբար չեք տեսնի: Հավատացեք, այդ մարդիկ Նիկոլի կողքին չեն: Մեր ժողովրդի այդ շերտը Նիկոլի աջակիցը չէ: Նրանց համար Նիկոլը պարզապես վերջին հույսի, արդարության վերջին ճրագի, ինքն իրեն հիմնավորապես խաբված չզգալու, դառը հիշողություններ արթնացնող անցյալի շատ բարքերին ոչ մի կերպ չվերադառնալու մի կիսամեռ ուրվական է: Ուրվական, որին բռնել ու բաց չեն թողնում անգամ հիմա, որպեսզի արդարության իրենց մարող հույսը հանկարծ իսպառ չանհետանա: Սա է իրականությունը:

Իսկ քանի դեռ մենք՝ ընդդիմադիրներս, այս պարզ ճշմարտությունները մի կողմ թողած, մեր ժողովրդի ամենախաբված այս շերտի, այս մարդկանց հետ խոսելու, նրանց լսելու փոխարեն, նրանց վիրավորում, պիտակավորում ու անվանարկում ենք, այդ խեղճ ու կրակ մարդիկ ավելի ու ավելի են խրվում Նիկոլի արնոտ երախներում՝ հեռացնելով մեր պետության փրկությունը:

Այդ մարդիկ իմն են: Նրանք իմ հարազատներն են, իմ բարեկամներն ու իմ հարևաններն են: Ես այդ մարդկանց ոչ միայն հասկանում եմ, ոչ միայն եղբայրաբար խղճում եմ, այլև նրանց իսկապես սիրում եմ: Գյուղերում ու քաղաքներում: Նաև նրանց, ովքեր ինձ վիրավորել կամ հայհոյել են: Որովհետև ես գիտեմ, թե որտեղից ու ինչպես է ծնվել, զարգացել ու ուղղորդվել նրանց այդ ատելությունը ու իրականում որքան պարզ ու մարդկային ցանկություններ են թաքնված այդ ատելության ու հայհոյանքների արմատներում:

Երբ գա օրն, ու մեր տունը քանդելու փոխարեն սկսենք նորից այն կառուցել, կտեսնենք, որ հենց այդ մարդիկ՝ պարզ ու հասարակ գյուղացին ու քաղաքացին, առաջինն ու ամենանվիրվածը կլծվի մեր մեծ տան շինարարությանը՝ ինքնամոռաց ու անմնացորդ: Ճիշտ այնպես ինքնամոռաց ու անմնացորդ, ինչպես հավատացին Նիկոլի նման հայրենիքի ու արյան վաճառականին՝ հայտնվելով նրա սատանայական ու մահաբեր թակարդում:

Այնպես որ, եթե Նիկոլը Հայաստանում իրական աջակիցներ ունի, ապա թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, որքան էլ զարմանալի թվա, միայն մի քանի հայտնի օլիգարխներ: Օլիգարխներ, որոնց ձեռքում Նիկոլը կեղտոտ մանրադրամ է՝ մեծ ու արդեն արյունոտ փողեր վաստակելու, կուտակած հարստությունը ապօրինաբար բազմապատկելու համար:

Թագավորը մերկ է: Բայց այդ մերկությունը հրապարակավ ի ցույց դնելու համար այդ մեկ «անմեղ երեխան» է պակասում... Այդ իրական այլընտրանքը, որը կկարողանա արթնացնել մեր ժողովրդի բացարձակ, ճնշող մեծամասնությանն ու փրկել հայոց պետականության փշրանքները վերահաս նոր՝ վերջին աղետից ու չդադարող արնահոսությունից»:

դիտվել է 189 անգամ
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan