Ֆրանսիացի միլիարդատեր Օլիվյե Դասոն զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով
Կիրակի պահպանողական քաղաքական գործիչ եւ միլիարդատեր Օլիվյե Դասոն զոհվել է ուղղաթիռի կործանման հետեւանքով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան էջում:
69-ամյա Դասոն ֆրանսիացի արդյունաբերող միլիարդատեր Սերժ Դասոյի ավագ որդին էր, որի ընկերությունը կառուցում է Rafale ինքնաթիռներն ու Le Figaro թերթի սեփականատերն է:
«Օլիվյե Դասոն սիրում էր Ֆրանսիան: Արդյունաբերության մեջ պիոներ, օրենսդիր, տեղական բարձրաստիճան պաշտոնյա, ռազմաօդային ուժերի պահուստային սպա. իր կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին, գնահատել դրա առավելությունները: Նրա հանկարծակի մահը մեծ կորուստ էր: Մտքերով նրա ընտանիքի եւ մտերիմների հետ եմ»,-գրել է Մակրոնը:
Ոստիկանությունում աղբյուրի խոսքով՝ մասնավոր ուղղաթիռը, որում գտնվել է միլիարդատերը, կործանվել է կիրակի առավոտյան Նորմանդիայում, որտեղ նա հանգստյան տուն ուներ:
2002 թվականից լինելով կուսակցության պատգամավոր՝ Դասոն զբաղեցրել է 361-րդ տեղն աշխարհում ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ ըստ Forbes-ի, գրում է Reuters-ը:
Նա հրաժարվել է Dassault-ի կառավարման խորհրդում իր պաշտոնից իր քաղաքական դերի կապակցությամբ շահերի ցանկացած բախումից խուսափելու համար: