ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել գիտության մեջ Ռուսաստանի ներդրումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը հայտարարել է, որ բարձր է գնահատում գիտության մեջ Ռուսաստանի ներդրումը:
«Ես անցկացրել եմ կառուցողական զրույց Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ ամբողջ աշխարհում եւ Ռուսաստանում COVID-19-ին արձագանքելու, ինչպես նաեւ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ու արտակարգ կիրառման համար ԱՀԿ-ի դեղամիջոցների ցանկում այն ներառելու գործընթացի մասին: Ես գնահատում են գիտության մեջ Ռուսաստանի ներդրումը»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում: