Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու...

Թագավորը մերկ է, բայց այդ մերկությունը հրապարակավ ի ցույց դնելու համար այդ մեկ «անմեղ երեխան» է պակասում. Սամվել Ֆարմանյան

Իշխանական թիմի մի քանի հարյուր անդամներ, մի քանի հայտնի օլիգարխներ ու թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աջակիցներ չունի:: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

Գրառումը՝ ստորև.

«Շարունակում եմ պնդել. իշխանական թիմի մի քանի հարյուր անդամներ, մի քանի հայտնի օլիգարխներ ու թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աջակիցներ չունի: Զոհե՞ր՝ ունի: Աջակիցնե՞ր՝ ոչ: Դա մեծ բլեֆ է, թե նա աջակիցներ ունի: Բլեֆ, որը շարունակում է լարվածության մեջ պահել ու կազմաքանդել Հայաստանը, խեղել արնահոսող մեր ժողովրդին:

Իրականությունն այն է, որ այսօր ոչ միայն Նիկոլը, այլ որևէ մեկը չունի ժողովրդի մեծ կամ զգալի մասի վստահությունը: Ու բոլորիս համար տեսանելի այս իրողությունը պատրանք է ստեղծել, թե Նիկոլն աջակիցներ ունի: Ահա այս պարզ իրողությունից է ծնվել «Նիկոլը շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը» մեծագույն բլեֆը: Մարտիմեկյան «ժողովրդական զանգվածների» բեմականացումը դա հերքող ընդամենը մեկ դրվագ էր:

Անվանենք աջակիցների այդ խմբին իշխանության շահառուներ՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ ու ընկերներ: Մեծ հաշվով, անգամ նրանք Նիկոլի աջակիցները չեն: Բառի բուն իմաստով նրանց մեծ մասը պատանդ են Նիկոլի ձեռքում: Մի մասը ստոկհոլմյան սինդրոմով տառապող, մյուս մասը՝ աշխատավայրում ատամները կրճտացնելով անցկացնող, իսկ տանն ու մտերմիկ շրջապատում Նիկոլին ամենավերջին բառերով անիծող ու հայհոյող, քաղաքական իրավիճակի ու ունեցած դերի թելադրանքով՝ ձայնազուրկ պատանդի դերում հայտնված զոհեր:

Հիշե՛ք, նրանք առաջինն ու ամենացավոտը կհարվածեն Նիկոլին, երբ պահը վրա հասնի: Նրանց ձեռքերը բռնել ու բերանները փակել չի լինի, երբ գա Նիկոլի դեմ վկայություններ ու ցուցմունքներ տալու պահը: Ինչու՞: Քանի որ ներսից նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես տեղի ունեցավ ազգային այս աղետը: Նրանք բոլորից լավ գիտեն, թե ով ու ինչպես արեց այդ ամենը: Նրանց մարդկային արժանապատվությունը, նրանց մասնագիտական խիղճը բոլորից շատ տրորել է հենց Նիկոլը՝ հռչակելով «ուսապարկեր», ու նրանք իրականում բոլորից շատ են ատում Նիկոլին: Ատում են, որովհետև ապրում են ճշմարտության, արդարության, սեփական խղճի ու արժանապատվության հետ գործարքի գնացածի մաշեցնող հոգեվիճակում: Դեռ Նիկոլի կողքին են օրվա ապրուստից չզրկվելու մղումով կամ կոմպրոմատներով թելադրված: Կողքին են, բայց ատում են: Ատում են, որովհետև նրանց շատ մեծ մասն իսկապես հավատում էր այն արժեքներին, որոնք Նիկոլը խլեց նրանց ձեռքից ու արժեզրկեց ամեն ինչ՝ ժողովրդավարությունից մինչև արդարություն: Նրանք բոլորից շատ են սպասում այն պահին, թե երբ կազատագրվեն Նիկոլի ստրկական ու անբարո ճիրաններից՝ իմքայլական պատգամավորներից մինչև նախարարներ ու մարզպետներ, քննիչներից ու դատախազներից մինչև դատավորներ, ոստիկաններու ԱԱԾ սպաներ: Ատում և սպասում են հույսով ու փաստերի սեփական բանկով՝ անհրաժեշտ պահին ապացուցելու, որ իրենք բնավ էլ Նիկոլի հանցակիցը չեն եղել, որ բոլորի չափ ատել են Նիկոլին, բայց լռել են պաշտոնի ու դերի բերումով:

Նիկոլին չեն աջակցում զինվորականները: Նրան ատում են: Չատել չեն կարող: Նրան չեն աջակցում ու ատում են դիվանագետները: Էլի, չատել չեն կարող: Չեն աջակցում ու ատում են պետական ու համայնքային բոլոր ծառայողները՝ նախարարություններից մինչև համայնքներ: Նիկոլը քայլող հակապետություն է. պետական ծառայողները նրան չատել չեն կարող, քանի որ Նիկոլը նրանց զրկել է իրենց արածի իմաստից՝ պետությունից ու պետական լավ թե վատ բոլոր ավանդույթներից: Միայն այն հանգամանքը, որ ցանկացած կիրթ ու բանիմաց պետական ծառայողի համար ուղղակի անպատվաբեր է իր պետության ղեկին, իբրև իրեն վերադաս, ունենալ անհավաարակշիռ, անճաշակ, անգրագետ ու ինչպես պարզվեց՝ դավաճան մեկին, բավարար է նրան չաջակցելու, նրան ատելու համար: Նրանք բոլորը սպասում են այն պահին, երբ Նիկոլը կգնա: Ճիշտ այնպես, ինչպես խորհրդային կուսակցական ու պետական հսկայական բյուրոկրատիան էր: Որքան էլ ներքուստ վախեցած, սակայն ատում ու շունչը պահած սպասում էր, թե երբ վերջապես կհեռանա Ստալինը:

Նիկոլին իրականում չեն աջակցում նաև նրանք, ում զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները անվանում են «Նիկոլի աջակիցներ»: Սա իրականության գրոտեսկային խեղաթյուրում է: Պատրանք է: Ու մոլորություն է պեղել-գտնել Արցախը Ադրբեջան համարող կամ Շուշին հայկական չհամարող մի քանի խելապակասի, ու նրանց մատնացույց անելով, եզրակացնել, թե Նիկոլը նախ աջակիցներ ունի, ապա ընդհանրացնել ու ասել, թե այդ աջակիցները նման անբարո ու անհայրենիք մարդիկ են: Հավատացնում եմ, որ ցանկության դեպքում, էլ չասած մեզ նման նոկաուտի ենթարկված ու սեփական «հյուսիսն ու հարավը» կորցրած ցանկացած հանրությունում լրագրողները հեշտությամբ նման մարդկանց կգտնեն: Ցանկացած երկրում:

Գալով «Նիկոլի աջակիցներին»... պարզ ու հասարակ, սովորական մարդկանց, ում ես տեսա մարտիմեկյան հրապարակում: Եթե լիներ արդար ու ազնիվ դատարան, ես միայնակ կապացուցեի, որ նրանք Նիկոլի համար մեկ զոհերն են, ոչ թե աջակիցները: Իրականում բոլորիս զոհերն են՝ երեկվա ու այսօրվա իշխանությունների, երեկվա ու այսօրվա ընդդիմության զոհերը: Արդարության ու օրինականության ծարավ մարդիկ: Քրեական ու օլիգարխիկ բարքերից զզված մարդիկ:

Անպաշտպանվածությունից ու անհավասարությունից հոգնած մարդիկ: Հանգամանքների ու պայմանների թելադրանքով կրթություն չստացած ու ոչ բավարար տեղեկացված, պետության ու աշխարհի մասին աղճատված պատկերացումներ ունեցող մարդիկ: Առավոտից երեկո չարքաշ կյանքով ապրող ու աղքատության ճիրաններից ինչ-որ հրաշքով դուրս պրծնելու, լիարժեք կյանքով ապրելու պարզ երազանք ունեցող սովորական մարդիկ: Իրենց էլի ու էլի, մի վերջին անգամ էլ խաբված չզգալու մանկական պարզմիտ ցանկություն ունեցող մարդիկ: Մարդիկ, ում հույսերն ու հույզերը Նիկոլի նման առևտրականը վերածեց ավերիչ ատելության ու չարության, կործանարար նախանձի ու թշնամանքի: Ու այդ ամենը միայն այն պատճառով, որ այդ խեղճ ու կրակ, պարզ ու հասարակ մարդիկ շատերի նման ճարտար լեզու չունեն, որ արտահայտվեն: Խորամանկ ու անբարոյական չեն, որ կասկածեն, հասկանան ու գլխի ընկնեն, որ իրենց երեկվա սիրելի մարգարեն կեղծ էր, իսկ նրանից խաբված ու դավաճանված են: Որ իրենց պարզ հավատն ու վստահությունը Նիկոլը իրենցից էլ աննկատ դարձրել է ատելություն ու չարություն, իրական թշնամուն թողած, ուղղված դեպի սեփական արյունակիցը, սեփական հայրենակիցը:

Հարց է առաջանում՝ մի՞թե այդ մարդիկ չեն տեսնում, թե ինչ ազգային աղետ է բերել Փաշինյանը Հայաստանի ու Արցախի գլխին: Մեզանից շատ ավելի լավ: Անգամ բնազդաբար: Անգամ ենթագիտակցորեն: Ու ոչ միայն տեսնում են: Առաջին հերթին պարզ ու հասարակ մարդկանց երեխաների արյունն է հոսել վերջին պատերազմում: Գնացեք ու մեկ առ մեկ վերհանեք Նիկոլի ձեռքով մատաղ արված շուրջ 5000 երեխաների ընտանիքների պատմությունը: Կասկած չունեմ, որ գրեթե առանց բացառության, բոլորը զրկանքներով ու ծանր սոցիալական պայմաններում ապրած ու մեծացած ընտանիքների երեխաներ էին: Այդ ցանկերում դուք օլիգարխների ու տարատեսակ քաղաքական առևտրականների երեխաներ հավանաբար չեք տեսնի: Հավատացեք, այդ մարդիկ Նիկոլի կողքին չեն: Մեր ժողովրդի այդ շերտը Նիկոլի աջակիցը չէ: Նրանց համար Նիկոլը պարզապես վերջին հույսի, արդարության վերջին ճրագի, ինքն իրեն հիմնավորապես խաբված չզգալու, դառը հիշողություններ արթնացնող անցյալի շատ բարքերին ոչ մի կերպ չվերադառնալու մի կիսամեռ ուրվական է: Ուրվական, որին բռնել ու բաց չեն թողնում անգամ հիմա, որպեսզի արդարության իրենց մարող հույսը հանկարծ իսպառ չանհետանա: Սա է իրականությունը:

Իսկ քանի դեռ մենք՝ ընդդիմադիրներս, այս պարզ ճշմարտությունները մի կողմ թողած, մեր ժողովրդի ամենախաբված այս շերտի, այս մարդկանց հետ խոսելու, նրանց լսելու փոխարեն, նրանց վիրավորում, պիտակավորում ու անվանարկում ենք, այդ խեղճ ու կրակ մարդիկ ավելի ու ավելի են խրվում Նիկոլի արնոտ երախներում՝ հեռացնելով մեր պետության փրկությունը:

Այդ մարդիկ իմն են: Նրանք իմ հարազատներն են, իմ բարեկամներն ու իմ հարևաններն են: Ես այդ մարդկանց ոչ միայն հասկանում եմ, ոչ միայն եղբայրաբար խղճում եմ, այլև նրանց իսկապես սիրում եմ: Գյուղերում ու քաղաքներում: Նաև նրանց, ովքեր ինձ վիրավորել կամ հայհոյել են: Որովհետև ես գիտեմ, թե որտեղից ու ինչպես է ծնվել, զարգացել ու ուղղորդվել նրանց այդ ատելությունը ու իրականում որքան պարզ ու մարդկային ցանկություններ են թաքնված այդ ատելության ու հայհոյանքների արմատներում:

Երբ գա օրն, ու մեր տունը քանդելու փոխարեն սկսենք նորից այն կառուցել, կտեսնենք, որ հենց այդ մարդիկ՝ պարզ ու հասարակ գյուղացին ու քաղաքացին, առաջինն ու ամենանվիրվածը կլծվի մեր մեծ տան շինարարությանը՝ ինքնամոռաց ու անմնացորդ: Ճիշտ այնպես ինքնամոռաց ու անմնացորդ, ինչպես հավատացին Նիկոլի նման հայրենիքի ու արյան վաճառականին՝ հայտնվելով նրա սատանայական ու մահաբեր թակարդում:

Այնպես որ, եթե Նիկոլը Հայաստանում իրական աջակիցներ ունի, ապա թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, որքան էլ զարմանալի թվա, միայն մի քանի հայտնի օլիգարխներ: Օլիգարխներ, որոնց ձեռքում Նիկոլը կեղտոտ մանրադրամ է՝ մեծ ու արդեն արյունոտ փողեր վաստակելու, կուտակած հարստությունը ապօրինաբար բազմապատկելու համար:

Թագավորը մերկ է: Բայց այդ մերկությունը հրապարակավ ի ցույց դնելու համար այդ մեկ «անմեղ երեխան» է պակասում... Այդ իրական այլընտրանքը, որը կկարողանա արթնացնել մեր ժողովրդի բացարձակ, ճնշող մեծամասնությանն ու փրկել հայոց պետականության փշրանքները վերահաս նոր՝ վերջին աղետից ու չդադարող արնահոսությունից»:

դիտվել է 266 անգամ
Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan