Բրիտանիայի թագավորական ընտանիքի անձնական օդանավերը վաճառքի կհանվեն՝ ծախսերը կրճատելու համար. թագուհին ստիպված կլինի պարտքով վերցնել Բորիս Ջոնսոնի ինքնաթիռը
Մեծ Բրիտանիայի թագուհու ինքնաթիռների պաշտոնական պարկը կվաճառվի՝ պաշտպանական ոլորտի ծախսերը կրճատելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և միապետական ընտանիքի մյուս անդամները կմնան առանց անձնական ինքնաթիռների: Ամենայն հավանականությամբ, թագուհին, ինչպես նաև արքայազն Չարլզը, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ստիպված կլինեն օգտվել վարչապետ Բորիս Ջոնսոնի օդանավից, որն արդիանականցվել է անցյալ տարի: Օդանավի վերակարգման աշխատանքները 900 000 ֆունտ ստերլինգ է արժեցել:
Հաղորդվում էր, որ թագավորական ընտանիքին սպասարկող 4 օդանավեր, որոնք օգտագործվում են 1980-ականներից, հաջորդ տարի կհանվեն շահագործումից: Գահակալման ողջ ընթացքում առաջին անգամ Էլիզաբեթ Երկրորդը կմնա առանց սեփական ինքնաթիռի:
Թագավորական ընտանիքի տիրապետության տակ գտնվող BAE-146 օդանավերը գրանցված են Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի 32-րդ էսկադրիլիայի կազմում: Ավիապարկում ընդգրկված է նաև AW-109 ուղղաթիռը, որը թագուհին կշարունակի օգտագործել: