Սերբիայի նախագահին ու նրա ընտանիքի անդամներին ավելի քան 1500 անգամ ապօրինի գաղտնալսել են
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին ու նրա ընտանիքի անդամներին ավելի քան 1500 անգամ ապօրինի գաղտնալսել են, հաղորդում է ТАСС-ը:
Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման 1572 դեպք է գրանցվել:
Հաղորդվում է, որ գաղտնալսել են անձամբ նախագահ Վուչիչին, նրա եղբորը՝ Անրդեյին, հորը՝ Անջելիկոյին և որդուն՝ Դանիլոին:
Ավելի վաղ Սերբիայի ոստիկանությունից հաղորդվել էր, որ ըստ առկա օպերատիվ տեղեկությունների՝ նախագահ Վուչիչի դեմ հունվարի 27-ին մահափորձ է կազմակերպվել: