Իբրահիմովիչը վերադառնում է Շվեդիայի հավաքական
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կվերադառնա Շվեդիայի հավաքական:
FotbollDirekt-ի համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմից հրավեր է ստացել Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղերի համար: Շվեդիայի հավաքականն ընտրական փուլում կմեկնարկի Վրաստանի հավաքականի հետ հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին:
Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում հանդես է եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 14 խաղի և խփել 14 գոլ: