Կամչատկայում դպրոցի մոտ ձնահյուսի հետևանքով մահացել է մեկ մարդ
Կամչատկայում երկու մեծահասակ ու մեկ երեխա ձնահյուսի տակ են մնացել, նրանցից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարը:
Ձնահյուսն ընկել է տեղական ժամանակով ժամը 18:00-ին, Ելիզովո քաղաքում թիվ 3 դպրոցից ոչ հեռու: Դրա տակ են ընկել 1 տղամարդ, 1 կին և 10-12 տարեկան 1 երեխա: Տղամարդը տեղում մահացել է, կնոջն ու երեխային փրկել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ոստիկանները:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: Քննիչները ստուգումներ են իրականացնում: