Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում, հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հայտնաբերվել է ևս երկու աճյուն;
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում:
Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:
Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է»: