ԱՄՆ-ի երկու գեներալ հրաժարականներ են տվել՝ Աֆղանստանում թույլ տված սխալների համար
ԱՄՆ-ի երկու գեներալ, ովքեր ծառայում էին ծովային նավատորմում, զինված ուժերի հրամանատարի հրամանով հրաժարական են ներկայացրել, քանի որ նա կարծում է, որ այդ գեներալները չեն ապահովել մեկ տարի առաջ Աֆղանստանում գտնվող իրենց ավիաբազայի ապահովությունը՝ թալիբների հարձակումից:
Գեներալ Ջեյմս Էյմոսը հայտարարել է, որ գեներալ-մայոր Չարլզ Գուրգանուսը և գեներալ-մայոր Գրեգ Ստուրդրանտը պատշաճ կերպով չեն ապահովել «Բաստիոն» ճամբարը: Այդ հարձակման ժամանակ սպանվել էր ամերիկացի երկու ծովային և 8 զինվոր վիրավորվել է:
Թալիբներին նաև հաջողվել էր ոչնչացնել 6 «Հարրիեր» կործանիչների և լուրջ վնասել ևս մի քանի մեքենաների: 15 հարձակվողներից 14-ը սպանվել էին, իսկ 1-ը գերի էր ընկել: