Հունաստանում կորոնավիրուսով հիվանդ հղին առողջ երեխա է ունեցել
Հունական Կորֆու կղզում կորոնավիրուսային վարակի դրական արդյունք ունեցող կինն առողջ փոքրիկ է ունեցել, հայտնում է Greek City Times–ը։
Կորֆուի գլխավոր հիվանդանոցի կեսարյան ծննդաբերության բաժնում առողջ աղջիկ է լույս աշխարհ եկել՝ հակառակ նրան, որ 29-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ։ Մայրն ու աղջիկը լավ են իրենց զգում և գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Վերջին մեկ օրում Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 2215 դեպք, որոնցից 15–ը երկրի սահմանային անցակետերում։
Նշենք, որ նախկինում աշխարհի տարբեր երկրներում գրանցվել են դեպքեր, երբ վարակակիր կանայք լույս աշխարհ են բերել կորոնավիրուսով վարակված նորածինների: