ԱՄՆ-ում 1 տարվա դադարից հետո կվերաբացվեն «Դիսնեյլենդ»-ը և բացօթյա զվարճանքի վայրերը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահության ոլորտի պատասխանատուները նոր կանոններ են սահմանել, որոնք թույլ են տալիս արդեն ապրիլի 1-ից վերաբացել «Դիսնեյլենդ»-ը և բացօթյա զվարճանքի վայրերը՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով գրեթե մեկ տարի փակ լինելուց հետո, գրում է Reuters-ը։
Նշվում է՝ թեմատիկ և զվարճանքների այգիներին կթույլատրվի վերսկսել աշխատանքը խիստ սահմանափակումներով, բայց միայն այն դեպքում, երբ այն նահանգները, որտեղ նրանք գործում են, հանվեն Կալիֆոռնիայի՝ COVID-19 սահմանափակումների «մանուշակագույն» մակարդակից։
Բացի այդ, այգիների ներսում դիմակների և անվտանգության այլ միջոցների կիրառումը պարտադիր կլինի։ Միևնույն ժամանակ դրանք սկզբական շրջանում բաց կլինեն միայն նահանգի բնակիչների համար: