Զելենսկին զրկել է Սաակաշվիլիին պաշտոնից
Միխայիլ Սաակաշվիլին հեռացվել է Ուկրաինայի Քաղաքաիշնության ոլորտում խնդրահարույց հարցերի լուծմամբ զբաղվող Համակարգող խորհրդից. նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նախօրեին:
Խորհրդում ազատված տեղը զբաղեցրել է բարեփոխումների կոմիտեի փորձագետ Գեորգի Ցխակայը:
Սաակաշվիլին, որն ավելի վաղ եղել է Վրաստանի նախագահ, 2013 թվականի լքել է երկիրը, երբ նրա դեմ հարուցվել է քրեական գործ:
2015 թվականի գարնանը, երբ արդեն ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակվել էր Օդեսայի նահանգապետ: Սակայն 2016 թվականի նոյեմբերին նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից հեռացրել էր Սաակաշվիլիին, իսկ 2017 թվականից՝ զրկել քաղաքացիությունից:
2018 թվականի փետրվարից Ուկրաինայի իշխանություններն արտաքսել էին քաղաքական գործչին դեպի Լեհաստան, որտեղից նա 2017 թվականի աշնանն անօրինաբար հայտնվել էր երկրի տարածքում՝ անցնելով սահմանային ծառայողների միջանցքներով:
Նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին վերադարձրել էր Սաակաշվիլիի քաղաքացիությունը, եւս մեկ տարի անց՝ նշանակել բարեփոխումների ազգային խորհրդի կատարողական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: