ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 67 000 դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 67 000 դեպք է հայտնաբերվել , մահացել է գրեթե 2000 մարդ: Այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Համալսարանի տվյալներով՝ անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակման 67 164 նոր դեպք եւ մահվան 1903 նոր դեպք:
ԱՄՆ-ում պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 28 827 140-ի, մահացել է 520 356 պացիենտ: