Չինաստանն, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գլխավոր մարտահրավերն է 21-րդ դարում. Պետդեպարտամենտ
Չինաստանն, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն է, ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Չինաստանը մեր առանցքային մրցակիցն է: Չինաստանի հետ մրցակցային հարաբերություններ ունենք, որոնցում հակադրության տարրեր կան: Կան նաև համագործակցության բաղադրիչներ, եթե դա մեր շահերից է բխում: Փաստն այն է, որ Չինաստանը համարում է մեր աշխարհաքաղաքական գլխավոր մարտահրավերը 21-րդ դարում: Այն մեր ռազմավարական մրցակիցն է»,- հայտարարել է Փրայսը:
Նա նշել է, որ իր այդ տեսակետը չի նշանակում, թե Ռուսաստանի կողմից սպառնալիքների չեն բախվում:
«Բախվում ենք իհարկե: Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչ սպառնալիքներ ունի Ռուսաստանը մեզ համար, որը փորձում է ազդեցություն ապահովել տարածաշրջաններում: Միայն թե Ռուսաստանը չունի այն հնարավորությունները, որ այնպիսի մարտահրավեր ներկայացնի իրենից, քան՝ Չինաստանը»,- ասել է Փրայսը: