Սպիտակ տնից հեռանալուց հետո Թրամփն ու ավագ դուստրը վայելում են հանգիստ կյանքը՝ Մայամիում գոլֆ խաղալով. Daily Mail
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ 39-ամյա Իվանկա Թրամփին և նրա ամուսնուն՝ 40-ամյա Ջարեդ Քուշներին, նկատել են նախկին նախագահի՝ Մայամիում գտնվող գոլֆի ակումբում, գրում է Daily Mail-ը։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, Թրամփը, հավանաբար, այնքան էլ ուրախ չի եղել դստեր և փեսայի այցելությունից, քանի որ Իվանկայի և Քուշների ժամանումից ընդամենը րոպեներ առաջ լքել է դաշտը, ուր խաղում էր մինչ նրանց գալը։
Նշվում է՝ երիտասարդ ամուսինները գոլֆի ակումբ էին ժամանել սպորտաձևի դասընթացին մասնակցելու համար։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը նորընտիր նախագահ Ջո Բայդենին զիջելուց հետո Թրամփը տեղափոխվել է Մայամի և իր ժամանակի որոշ մասը տրամադրում է գոլֆ խաղալուն։